News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեւանի ջրի մակարդակը դեռեւս չի հասել անցյալ տարվա ցուցանիշին: Ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Գիտնականի խոսքով՝ առայժմ դժվար է գնահատել, թե տարվա ընթացքում ջրի մակարդակն ինչպիսին կլինի: «Անհրաժեշտ է սպասել սառցադաշտերի հալչելու շրջանի ավարտին: Առավել եւս, որ այս տարի ջերմաստիճանային ֆոնը, հավանաբար, ավելի բարձր կլինի, քան անցյալ տարի: Սեւանի էկոհամակարգի գնահատականը տրվում է ոչ թե տարվա ընթացքում առանձին կտրվածքներով, այլ ամբողջ տարվա համար՝ ըստ դեկտեմբերի եւ հունվարի վիճակի»,- պարզաբանեց նա:

Փորձագետը հավելեց, որ Սեւանի «ծաղկման» հավանականությունը, ինչպես եղավ անցյալ տարի, կախված է ջրի մակարդակից: Եթե ջրի մակարդակը նորմային մոտ լինի, այսինքն՝ ավելի բարձր, քան հիմա, ապա դա կհանգեցնի նաեւ ջրի քիմիական բաղադրության կարգավորմանը: Իսկ եթե ոչ, անցյալ տարվա պատկերի կրկնողությունը կարելի է չբացառել:

Բարդուխ Գաբրիելյանը շեշտեց, որ կոյուղու թափոններից մաքրող կառուցվածքների տեղադրումը կարող է ջրի աղտոտման խնդիրն ինչ-որ չափով լուծել, սակայն դա բավարար չէ, քանի որ նրա որակի վրա ազդեցություն են ունենում նաեւ այլ գործոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ