News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնը սենսացիոն խոստովանություն է կատարել՝  հայտարարելով, որ «ցեղասպանություն» տերմինից խուսափում է Թուրքիայի ճնշման պատճառով: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

«The Sydney Morning Herald»-ը հաղորդում է, որ Մորիսոնն այս փաստը հիշատակել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հայտարարության մեջ երկրի վարչապետը իրադարձությունները բնորոշել էր որպես «...սարսափներ, որոնք Օսմանյան կայսրության վերջին կատարվել են հայ ժողովրդի հետ»:

Սա կտրականապես հակադրվում է 2011 թվականի մայիսի 26-ին խորհրդարանում նրա ելույթին, երբ նա ընդդիմության շարքերում էր: Այդ ժամանակ նա նշել էր, որ «հայերի ցեղասպանությունը եղել է մարդկության դեմ մեծագույն հանցագործություններից մեկը»:

Մորիսոնը լրագրողնեորին ասել է, որ չնայած «անցյալում որպես մասնավոր անձ» օգտագործել է «ցեղասպանություն» բառը, վարչապետը «ներկայացնում է երկրի տեսակետը»: Ինչպես նշված է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, նա, հավանաբար, մոռացել է, որ այդ ժամանակ էլ հանդես էր գալիս որպես խորհրդարանի անդամ:

Ոչ պակաս սենսացիոն է այն, որ նա «ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու որոշումը կապել է Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակման օրվա հետ: «Մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի կառավարության հետ, որպեսզի ապահովենք շարունակվող ամուր հարաբերությունները, որոնք ավստրալացիներին եւ նորզելանդացիներին թույլ են տալիս կատարել այդ ուխտագնացությունը»,- ասել է Մորիսոնը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հակ Քայսերյանը հայտարարությունը «խայտառակություն» է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ