News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերագույն Ռադայի կուլուարներում այսօր պատգամավորներին միջխմբակցային «Հանուն Ուկրաինայի հոգեւորության, բարոյականության եւ առողջության» միավորման կողմից Աստվածաշունչ են բաժանել, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը:

Հինգշաբթի նիստից առաջ խորհրդարանի կուլուարներում կայացել է պատգամավորներին Աստվածաշունչ նվիրելու ակցիան «Հանուն Ուկրաինայի հոգեւորության, բարոկայականության եւ առողջության» միավորման կողմից, որի նախագահ է «Ազգային ճակատից» պատգամավոր Պավել Ունգուրյանը:

Ակցիայի նպատակն է քաղաքական գործիչներին կոչ անել իրենց մտքերն ուղղել հոգեւոր արժեքներին եւ Հիսուս Քրիստոոսի հարությանը եւ միավորվել հանուն Ուկրաինայի եւ նրա ապագայի համար աղոթքում:

Խորհրդարանի նիստը բացելով՝ Գերագույն Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյն իր հերթին պատգամավորներին շնորհավորել է Մաքուր Հինգշաբթիի կապակցությամբ:

«Այսօր մեզ դահլիճում Աստվածաշունչ են բաժանել: Եվ ես ուզում եմ բոլորին շնորհավորել Մաքուր Հինգշաբթիի կապակցությամբ», - ասել է Պարուբիյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ