News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան, որտեղ կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում: Պուտինը Չինաստան է ժամանել Վլադիվոստոկից, որտեղ հինգշաբթի բանակցություններ է անցկացրել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհը» կանցկացվի Պեկինում ապրիլի 25-27-ը, դրան կմասնակցեն պետությունների եւ կառավարությունների գրեթե 37 առաջնորդներ, ինչպես նաեւ  ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ավելի վաղ հայտնել էր, որ համաժողովի ծրագիրը բավականին հագեցած կլինի. ապրիլի 25-ին 12 թեմատիկ համաժողով եւ խորհրդաժողով կանցկացվի, ապրիլի 26-ին տեղի կունենա բացման եւ բարձր մակարդակով հանդիպման հանդիսավոր արարողությունը, իսկ 27-ին առաջնորդները ընդհանուր նիստ կանցկացնեն:

Համաժողովի բոլոր միջոցառումներին կնախագահի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որը համաժողովի բացմանը ելույթով հանդես կգա, ինչպես նաեւ ավարտին կամփոփի նրա արդյունքները:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին համաժողովը Պեկինում անցկացվել է 2017-ի մայիսին: Դրան մասնակցել են պետությունների եւ կառավարությունների 29 ղեկավարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ