News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հինգշաբթի միացել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների մեծ ցուցակին, տեղեկացնում է Associated Press-ը։

Twitter-ում հրապարակված տեսանյութում Բայդենը կենտրոնացել է Շառլոթվիլում 2017-ին սպիտակների գերազանցության կողմնակիցների եւ  դրա դեմ բողոքողների միջեւ մահացու բախումների վրա, ինչի հետեւանքով մի կին էր զոհվել։

ԱՄՆ նախագահի թեկնածուն հիշատակել է պետության ղեկավար Դոնալդ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, որ բախման երկու կողմում էլ «շատ լավ մարդիկ էին»։

«Մենք այս ժողովրդի հոգու համար ենք պայքարում։ Եթե մենք Դոնալդ Թրամփին ութ տարի տանք Սպիտակ տանը, նա ընդմիշտ եւ արմատապես կփոխի այս ժողովրդի բնույթը, այն, ինչ մենք հանդիսանում ենք։ Եվ ես չեմ կարող մի կողմ քաշվել ու նայել, թե ինչպես է դա տեղի ունենում»,- մասնավորապես ասել է Ջո Բայդենն իր տեսադիմումում։

Ինչպես նշում է գործակալությունը, հիմա Բայդենը պետք է պայքարի 20 դեմոկրատների դեմ եւ, կենտրոնամետ հայացքների տեր տարեց մարդ լինելով, պետք է ապացուցի, որ իր դիրքորոշումը դուրս չի գալիս նրա սեփական կուսակցության շրջանակից։

Բայդենի քաղաքական կարիերան սկսվել է 1972-ին, երբ ընտրվեց Դելավերի նահանգի Սենատ։ Բայդենը Սենատում աշխատել է գրեթե 40 տարի։ Զբաղեցրել է Սենատի իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների կոմիտեների նախագահի պաշտոնները, իսկ հետո դարձել փոխնախագահ 2009 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ