News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ահազանգում է հանրակրթական ուսումնական հաստատություններում իր դիտարկումների արդյունքում արձանագրված անօրինական գործընթացների մասին:

Նա հայտարարել է, որ խնդիրների կարգավորման խնդրանքով գրությամբ դիմել է ՀՀ ԿԳ նախարարին. «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության գործընթացում Կառավարման խորհուրդների կողմից կողմնապահության վերաբերյալ բողոքները չեն դադարում: Եվ շատ հաճախ առաջարկ է լինում գնալ և մասնակցել գործընթացին:

Որպես ավագանու անդամ իմ գործունեության ընթացքում մասնակցել եմ, բայց ծագել են խնդիրներ մասնակցության օրինականության վերաբերյալ: Հիմա որպես ՀՀ ԱԺ պատգամավոր այս գրությամբ դիմել եմ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին խնդիրը կարգավորելու առաջարկով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավորը:

Տպել
Ամենաշատ