News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայերն Աթենքում բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը։ Քայլերթը մեկնարկել է Սինտագմայի հրապարակից եւ ավարտվել Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ ցույցի մասնակիցները ներկայացրել են պահանջագիր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ «հայ ժողովրդին ապօրինաբար զավթված իր պատմական տարածքը վերադարձնելու» կոչով։ ՍԻՐԻԶԱ երիտասարդական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Նոր դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Պավլոս Կրիստիդիսը սատարել են ցույցի մասնակիցներին։ Չորեքշաբթի Սալոնիկի Հայկական ուղղափառ եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի կարգ՝ վարդապետ Ստեփանոս Փասայանի ղեկավարությամբ։ Սալոնիկի տարածաշրջանի փոխնահանգապետ Պարասկեւի Պատուլիդուն նույնպես հանդես է եկել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով եւ ընդգծել պատմական իրադարձությունների խորհրդանշական կարեւորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ