News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին,  տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան:

Հանրապետության նախագահը եւ տիկին Սարգսյանը տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին եւ դրանց հետ կապված խնդիրներին:

Շրջայցից հետո ՀՀ նախագահը ներկայացրել է թանգարանի հետ կապված իր ծրագիրը. «Ցանկություն ունեմ Հանրապետության նախագահի նստավայրում ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն չորս արվեստագետներ՝ Արա Սարգսյանը, Հակոբ Կոջոյանը, Ռաֆայել Իսրայելյանը եւ Արա Հարությունյանը: Գաղափարը հետեւյալն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, եւ որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում»:

Նշելով, որ նման միջոցառումները նախ եւ առաջ պետք է ծառայեն հանրությանը, ինչպես նաեւ ոգեւորեն երիտասարդ արվեստագետներին, որոնք նույնպես կարող են ցուցադրվել նախագահականի սրահներում՝ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ նախագահական նստավայրում նմանօրինակ մշակութային միջոցառումների սկիզբը դրվել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել սեփական պատմության ու արվեստի հանդեպ: «Եթե պատմությունը մոռանանք, եւ թվա, թե կյանքը միայն այսօր է ստեղծվել, այսօրվա նկարիչներն են աշխարհում ամենալավը, երբեք լավ նկարչություն կամ արվեստ չենք ունենա»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նրա համոզմամբ, Հանրապետության նախագահի նստավայրում նմանօրինակ ցուցադրությունների կազմակերպումը կարող է նպաստել թանգարաններ, ցուցահանդեսներ եւ ընդհանրապես մշակութային օջախներ մարդկանց հոսքի ավելացմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ