News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադայի իշխանությունները Facebook-ին սպառնացել են գաղտնիության տեղական օրենքները խախտելու եւ օգտատերերի մասնավոր տեղեկատվությունը պաշտպանելու ոչ բավարար միջոցների համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Կանադայի գաղտնիության վարչության հայտարարությանը։

Կանադայի մասնավոր տեղեկատվության պաշտպանության հավատարմատարի հետաքննությունը Facebook-ի հանդեպ սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 87 միլիոն օգտատերերի տվյալները անօրինական կերպով փոխանցվել են բրիտանական Cambridge Analytica խորհրդատվական ընկերությանը։

Facebook-ի այն գործողությունների վերաբերյալ վարչության հետեւությունները, որոնք, կանադական իշխանությունների գնահատականով, «հրաժարվում է լուծել կամ գոնե խոստովանել» սոցցանցը, հրապարակվել են հաստատության կայքում։

«Կանադայի մասնավոր տեղեկատվության պաշտպանության հավատարմատարի գրասենյակը պլանավորում է բարձրացնել այս խնդիրը դաշնային դատարանում, որպեսզի ստիպի ընկերությանը ուղղել քաղաքականությունը անձնական տեղեկատվության հանդեպ»,- ասվում է հրապարակված հայտարարության մեջ։

«Հավատարմատարի խորհրդատվությունն ընդունելու Facebook-ի մերժումը նշանակում է, որ գոյություն ունի կանադացիների անձնական տեղեկատվությունը առանց նրանց գիտության պոտենցիալ վտանգի ենթարկելու մեծ ռիսկ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի քան մեկ տարի առաջ Facebook-ը խոստովանել էր, որ սոցցանցի 87 միլիոն օգտատերերի տվյալները, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, սխալմամբ փոխանցվել են Cambridge Analytica ընկերությանը։ New York Times-ը հայտնել է, թե Cambridge Analytica-ը, որն օգտագործել է տվյալների խորը վերլուծության տեխնոլոգիաները համացանցում ընտրական քարոզչությունների ընթացքում ռազմավարական կապերի համար, նախընտրական շրջանում համագործակցել է Դոնալդ Թրամփի հետ։ Հավաքված տվյալների վրա հիմնվելով՝ մասնագետները գնահատել են ընտրողների քաղաքական նախապատվությունները եւ ցույց են տվել նրանց գովազդներ, որոնք համապատասխանել են նրանց հետաքրքրությունների շրջանակին։ Բարձրացած աղմուկը հանգեցրել է նրան, որ Facebook-ի ղեկավարը ստիպված էր տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ տալ Կոնգրեսում։

Դրանից հետո ամերիկյան մի շարք հաստատությունների եւ ԱՄՆ Կոնգրեսի գծով սկսվել են հետաքննություններ՝ կապված օգտատերերի տվյալների արտահոսքի հետ։ Մասնավորապես, հետաքննություն է սկսվել ԱՄՆ Առեւտրի դաշնային հանձնաժողովի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ