News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

LIGO եւ VIRGO աստղադիտարանները գրանցել են պատմության մեջ գրավիտացիոն ալիքների երկրորդ առկայծումը, որը ծնունդ է առել Հերկուլեսի համաստեղության մեջ անհայտ գալակտիկայում երկու նեյտրոնային աստղերի միաձուլումից՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով LIGO-ի կայքում տեղադրված հետազոտության արդյունքները։

«Այդ գրավիտացիոն առկայծումը մեզ բավական մոտ է տեղի ունեցել, մոտ 500 մլն լուսային տարի։ Իհարկե, դա շատ հարաբերական հասկացություն է գրավիտացիոն աստղագիտության աշխարհում, սակայն երկու այլ իրադարձությունների աղբյուրները ավելի հեռու են գտնվում»,- մեջբերում է գործակալությունը։

Այսօր Երկրի վրա կան երկու սարքեր, որոնք ընդունակ են որսալ գրավիտացիոն ալիքները։ Դրանցից առաջինը LIGO-ի դետեկտորն է, որը 2002թ․ կառուցվել է այն նախագծերով եւ գծագրերով, որ անցյալ դարի 80-ականներին մշակել էին Քիփ Թորնը, Ռայներ Վայսը եւ Ռոնալդ Դրեւերը։

Երկրորդ գրավիտացիոն աստղադիտարանը՝ ViRGO-ն, կառուցվել է քիչ ավելի ուշ։ Այն աշխատանքը սկսել է 2003թ․ հունիսին եւ երկար ժամանակ զգայունությամբ ու դիտարկումների անցկացման ժամանակով զիջել է LIGO-ին։ Այս երկու աստղադիտարանները համատեղ դիտարկումներ սկսել են իրականացնել 2017թ․ ամռան վերջին։

Այսօր LIGO-ն եւ VIRGO-ն կատարել են նշանակալի բացահայտում՝ նրանց հաջողվել է հայտնաբերել նեյտրոնային աստղերի զույգի միաձուլման հետքերը, որոնք երկրից հեռու են 505 մլն լուսային տարով։ Այդ կետի տեղակայման հստակ վայրը գիտնականներին դեռեւս չի հաջողվել գտնել, սակայն այն, ամենայն հավանականությամբ, գտնվում է Հերկուլեսի կամ Հյուսիսային թագի համաստեղություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ