News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի բողոքով որոշումը: Գործն առնչվում է Տեր-Պետրոսյանի դիմումին՝ մարտի 1-ի առավոտյան ցույցը ցրելու, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության եւ նրան ենթադրյալ տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ: Դատարանը որոշել է, որ ցույցի ցրումը հիմնավորված չէր, նաեւ որ խախտվել է արդյունավետ պաշտպանության իրավունքը, իսկ տնային կալանքի վերաբերյալ բողոքը մնացել է անարդյունքՄԻԵԴ-ը բավարար ապացույցներ չի ունեցել խախտում արձանագրելու համար։

ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն այսօր առավոտյան կալանքից ազատ է արձակվել։ Դատարանը օրեր առաջ մերժել էր Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը, իսկ այսօր լրացել է նրա կալանքի երկու ամիսը։ Դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը։ Այս նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրված նաեւ Դավիթ Սանասարյանին՝ ՊՎԾ պետին, որի լիազորությունները կասեցված են։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել  Արգիշտի Քյարամյանը, որ այժմ  ծառայության պետի տեղակալն է։ Այս հնարավոր նշանակման մասին տեղեկացրեց այդ պաշտոնի թեկնածուն՝ Քյարամյանը։  Կալանքից ազատվելուց հետո Սամվել Ադյանը հնարավոր է պաշտոնը թողնի, Քյարամայնը չբացառեց այս սցենարը։ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ ինքը կլանային համակարգում չի եղել, բիզնեսով չի զբաղվել։ Այնուամենայնիվ 28 տարեկանում նա բավական մեծ կարողություն է կուտակել, հայտարարգրել է 32մլն դրամ, 48 հազար դոլար, 4 հողամաս, առանձնատուն եւ մեքենա, որտեղից այսքան փող ու գույք, հարցրին լրագրողները։

Օրեր առաջ ԱԱԾ-ն խուզարկել էր բանտարակյալների խցերը։ Բացի արգելված իրերից, բացահայտվել էր նաեւ, որ ոմանք, հատկապես, այսպես կոչված «զոն նայողը», ապրում են արտոնյալ պայմաններում։ ԱԱԾ-ից տարբերվող կարծիք այսօր հայտնեց նախարար Արտակ Զեյնալյանը։

ԲՀԿ-ական պատգամավորների դժգոհության հիմնական առիթը դեռ տուրքից ազատ կլինկերն է։ Նրանք այսօր ցուցադրաբար լքեցին տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստը, այն հանձնաժողովի, որ որոշել էր տուրք սահմանել միայն ցեմենտի վրա՝ ռիսկեր ստեղծելով Ծառուկյանի բիզնեսի համար։

Թուրքիայի դրոշն այսօր կրկին այրեցին, բայց այս անգամ՝ ոչ թե ի նշան բողոքի, այլ ի հեճուկս բողոքի այդ ձեւը քննադատողների։ Սոցցանցում մի փոխանախարար, հղում անելով քրեական օրենսգրքին, հիշեցրել էր՝ պետական խորհրդանիշ այրելը քրեորեն պատժելի է: ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքում գրեց՝  «ժամը 15ին այրելու եմ Թուրքիայի դրոշը Ազատության հրապարակում։ Էն լամուկին լուր տվեք, որ ոստիկանությանն ահազանգի»։

Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է 481 դրամ, եվրոն 536 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 620, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 42 դրամ:

Ապրիլի 26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ