News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առնվազն 1291 խաղաղ բնակիչ է զոհվել ավիահարվածների հետեւանքով, որ Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ 2014 թվականից անցկացվող գործողությունների ընթացքում իրականացրել է միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կոալիցիայի ամենամսյա զեկույցին։

«Հիմնվելով առկա վկայությունների վրա, միացյալ ուժերի շտաբում կարծում են, որ առնվազն 1291 քաղաքացիական անձ է ոչ կանխամտածված սպանվել «Անսասան հաստատակամություն» (Inherent Resolve) գործողության սկզբից ի վեր կոալիցիայի հարվածների հետեւանքով»,- ասվում է զեկույցում։

2014թ․ օգոստոսից մինչեւ 2019թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կոալիցիան 34 464 հարված է հասցրել։

Կոալիցիայի շտաբը ամեն ամիս Սիրիայում եւ Իրաքում խաղաղ բնակչության շրջանում իր գործողությունների հետեւանքով զոհերի մասին զեկույցներ է հրապարակում՝ պարբերաբար ներկայացնելով գործողությունների ողջ ընթացքում զոհերի թիվը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ