News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էնթոնի Բյորջեսի «Լարովի նարինջ» պաշտամունքային վեպի կորած «շարունակությունը» հայտնաբերվել է գրողի արխիվներում՝ հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ անավարտ ձեռագիրը հայտնաբերել են այն թղթերի մեջ, որոնք գրողը 1970-ականներին թողել է Հռոմից ոչ հեռու Բրաչանո քաղաքում գտնվող իր տանը։

«Լարովի նարինջ»-ի անավարտ ձեռագիրը Բյորջեսը գրել է 1972 եւ 1973 թվականներին՝ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ վեպը 1971թ․ պարզեցնելուց հետո, երբ Կուբրիկին մեղադրել էին հերոս-հանցագործներին կրկնօրինակողներին ոգեշնչելու մեջ, ինչը ռեժիսորին ստիպել էր շրջանառությունից հանել սցենարը։

Երբ 1993թ․ Բյորջեսը մահացավ, տունը վաճառվեց, իսկ գրողի արխիվը փոխանցվեց Մենչեսթերում Բյորջեսի հիմնադրամին։

Հիմնադրամի տնօրեն Էնդրյու Բիսուելը, որը նաեւ ժամանակակից գրականություն է դասավանդում Մանչեսթերի համալսարանում, գտածոն անվանեց «նշանակալի իրադարձություն», որը «նոր լույս է սփռում Բյորջեսի, Կուբրիկի եւ աղմկահարույց վեպի շուրջ հակասությունների վրա»։

Նրա խոսքերով, ձեռագրում իրենց արտացոլումն են գտել գրողի մասամբ փիլիսոփայական, մասամբ ինքնակենսագրական խորհրդածությունները, նրա հայացքները հանցագործության, պատժի եւ այս ստեղծագործության վիզուալացման հնարավոր անբարոյականացման ազդեցության վերաբերյալ։

Սեւագիր նշումներից եւ ծանուցումներից բաղկացած 200 էջանոց ձեռագիրը նաեւ արտացոլում է հենց գրողի բարդ վերաբերմունքը «Լարովի նարինջ» ստեղծագործության հանդեպ, որը նրան մինչեւ մահ հանգիստ չէր տալիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ