News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 11.30-ի սահմաններում, թիվ 20 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների կայանատեղիի մոտ ոմն Արամիկ և Աղասիկ խուլիգանություն են կատարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները նույն օրը ժամը 13.35-ին Գ.Նժդեհի հրապարակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Արամայիս Մ.ին, Արտաշես Շ.ին և Արգիշտի Հ.-ին: Նրանց անձնական խուզարկության ժամանակ Արամայիս Մ.-մ ներկայացրել է «BLOW COMPACT MOD 2002» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակ և հայտնել, որ այն սպորտային է, վերցրել է իր հորեղբոր տղայից՝ Աղասի Մ.-ից, ով նույն օրը ժամը 11.30-ի սահմաններում, Գ.Նժդեհի հրապարակում վիճաբանել էր մի քաղաքացու հետ, որի ընթացքում էլ նշված ատրճանակից մեկ անգամ կրակել էր օդ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ