News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղրիմում սկսում են նախապատրաստվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցին: Համապատասխան հանձնարարական է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունը: 

«Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ շահագրգիռ կրոնական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկել Ռուսաստանի Դաշնություն Թուրքիայի Հանրապետության նախագահի հնարավոր այցի ձեւաչափը՝ Սիմֆերոպոլում Տաճարային մզկիթի բացմանը մասնակցելու համար»,- նշված է հաղորդարության մեջ:

Թուրք առաջնորդի Ղրիմ այցելության թեման քննարկել են 2019-ի մարտին՝ հասարակության հետ նախագահի հանդիպման ժամանակ: Էրդողանին Ղրիմ հրավիրելու խնդրանքով է դիմել Ղրիմի մուսուլմանների մուֆթի Էմիրալի Աբլաեւը: Ի պատասխան Պուտինն ասել է, որ ինքը դա արդեն արել է, իսկ Թուրքիայի նախագահը առաջարկին դրական է արձագանքել:

«Կիրիմ բիրլիգի (Ղրիմյան միասնություն) տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Ռուստեմ Նիմետուլաեւը գործակալությանն ասել է, որ թերակղզու համար սա սպասվող իրադարձություն է: «Մենք նրան, իհարկե, սպասում ենք: Սա հերթական անգամ ցույց կտա, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է»,- ասել է նա:

Սիմֆերոպոլում Տաճարային մզկիթի բացումը նախատեսված է 2019 թվականի վերջին: Նախագծի համաձայն՝ կառույցի ընդհանուր մակերեսը կազմելու է 5,7 հազար քառ.մետր: Մզկիթը միաժամանակ տեղավորում է 2,6 հազար մարդու: Այն կազմված է հիմնական գմբեթով շենքից եւ ներքին բակից՝ սյունաշարերով եւ շատրվաններով (նամազից առաջ լվացվելու տեղ): 

Մզկիթը ստեղծելու ծրագրերն առաջին անգամ հայտնվել են դեռեւս 1990-ական թվականներին, սակայն պաշտամունքային կառույցի ստեղծումը մշտապես հետաձգվում էր եւ սկսվել է միայն 2016 թվականին: Նիմետուլաեւի պարզաբանմամբ՝ գործընթացը ձգձգել են բազմաթիվ խնդիրներ: «Մզկիթը շքեղ է, գեղեցիկ,- ասել է նա: Բայց այն կառույցը, որը փորձում էր կառավարել ղրիմյան թաթարներին,- ես նկատի ունեմ «Մեջլիսը»,- հատուկ լարվածության օջախներ էր ստեղծում եւ Ղրիմում բնակվող մուսուլմանների մոտ նման սրբությունները շահարկում: Նրանք հատուկ հանգանակություն են ազդարարել այս Տաճարային մզկիթի շինարարության համար, երբ ղրիմյան բոլոր թաթարները գնում ու վրանների մեջ փող էին տալիս, այդ թվում՝ նաեւ մեր ընտանիքը»,- ասել է նա: Նա տեղյակ չէ, թե այդ փողն ինչպես է ծախսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ