News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցության մասին լուրը մեկնաբանել է Twitter-ում խայթող գրառմամբ։

«Բարի գալուստ մրցավազք, Քնկոտ Ջո։ Ես հուսով եմ՝ դուք ունեք ինտելեկտ, ինչը վաղուց կասկածի տակ է, որպեսզի հաջողված առաջնային քարոզչություն իրականացնեք։ Դա զզվելի կլինի, դուք գործ կունենաք հիվանդ եւ խելահեղ գաղափարներով մարդկանց հետ։ Սակայն եթե դուք անեք դա, ես կսպասեմ ձեզ մեկնարկային դարպասների մոտ»,- գրել է Թրամփը

Ավելի վաղ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել էր նախագահական մրցավազքին մասնակցելու մասին։ Իր հեռուստաուղերձում նա խստորեն քննադատել էր Դոնալդ Թրամփին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ