News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի ոստիկանությունը հայտնել է գրոհային Զահրան Հաշիմի զոհվելու մասին, որը ենթադրաբար կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ եւ պայթյունների շարքի համակարգողն է, որոնք Զատկի կիրակի իրագործվել են երկրի տարբեր շրջաններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Ջամաթ աթ Թաուհիդ ալ Վաթանիա» խմբավորման առաջնորդը, որը համակարգել է Շրի Լանկայում իրագործված պայթյունները, զոհվել է Shangri-La հյուրանոցում»,- նշված է երկրի ոստիկանության հաղորդագրության մեջ: Իրավապահները չեն հստակեցնում, թե Զահրանն ինչ հանգամանքներում է մահացել:

Շրի Լանկայում անցյալ շաբաթ անվտանգության ոլորտում իրադրությունը կտրուկ վատթարացել էր: Զատկի կիրակի երկրում տեղի էր ունեցել 8 պայթյունների շարք, որոնք, առողջապահության նախարարության տվյալներով, խլել են 250-260 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ իշխանությունների տեղեկություններով կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ:

Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է: Տեղի ունեցածից հետո Շրի Լանկայի պաշտպանության նախարարության քարտուղար Հեմասիրի Ֆերնանդոն հրաժարական է ներկայացրել, սպասվում է, որ ուրբաթ հրաժարական է ներկայացնելու նաեւ նաեւ ոստիկանության պետ Փուջիթհա Ջայասունդարուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ