News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մտավոր սեփականության միջազգային օրվա առիթով Երեւանում այսօր՝ ապրիլի 26-ին, կազմակերպվել է «Մտավոր սեփականության ոլորտի կարեւորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրով համաժողով։

Քննարկմանը ներկա է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը բացման խոսքում նշեց, որ տնտեսական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարգել մտավոր սեփականության իրավունքը։

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մարդկությունն ի վերջո եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետեւ վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարեւոր եւ արժեքավոր է մտավոր սեփականությունը»:

Նա հավելեց, որ ոչ մի գագաթնաժողով ու համաժողով չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության թեման. «Ես բազմիցս ասել եմ, որ բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են, մեր բոլոր պրոբլեմները մտավոր ոլորտի պրոբլեմներ են, եւ մեր տնտեսության, տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարեւոր է նաեւ մտավոր սեփականության պաշտպանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ