News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում էլեկտրոնային հերթի տերմինալները համալրվել են «Արտահերթ սպասարկում» ծառայությամբ՝ հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց եւ երեխաների հետ բաժանորդների համար։ Նշված հաճախորդները, ընտրելով ծառայության այդ տարբերակը, կկարողանան առաջնահերթ սպասարկում ստանալ։

Հնարավորությունն արդեն գործում է Beeline-ի 20 վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում՝ Երեւանում, Իջեւանում, Կապանում, Սեւանում, Էջմիածնում եւ այլ քաղաքներում։ 

«Մենք Beeline-ում շատ ենք սիրում եւ գնահատում մեր բաժանորդներին եւ գիտակցում ենք, որ կան մարդիկ, ում սպասարկումը պետք է առաջնային լինի ցանկացած պարագայում։ Մենք արդեն ստացել ենք այս նախաձեռնության առաջին գնահատականները եւ դրանք շատ դրական են։ Շատ բաժանորդներ՝ տեսնելով, թե որ հաճախորդներն են առաջնային սպասարկում ստանում, միայն հարգանքով են վերաբերում եւ հայտնում բազմաթիվ դրական կարծիքներ մեր ընկերության հասցեին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, Beeline-ը նախատեսում է «Արտահերթ սպասարկում» ծառայությունը ներդնել Հայաստանի բոլոր գրասենյակներում, որտեղ կա էլեկտրոնային հերթի համակարգ։ Մոտակա Beeline-ի գրասենյակը կարելի է գտնել հետեւյալ հղումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ