News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Թուրքիայի՝ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը համարում է «ռազմավարական հնարք»՝ ուղղված այն բանին, որպեսզի ստեղծվի խզում Անկարայի եւ նրա արեւմտյան դաշնակցի միջեւ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փեհոնը։

«Ռուսական ագրեսիան Վրաստանում, Ուկրաինայում եւ Սիրիայում թուլացրել է Թուրքիայի անվտանգությունը։ Ռուսաստանի ագրեսիվ առաջարկը ռազմավարական հնարք է՝ ուղղված այն բանին, որպեսզի պառակտում առաջացնի Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ Ս-400-ների օգնությամբ»,- ասել է նա։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան ընտրություն կկատարի հօգուտ Ս-400-ներից հրաժարվելու, կապահովի իր օդային տարածքի պաշտպանությունը այն համակարգերի օգնությամբ, որոնք համատեղելի են ՆԱՏՕ տեխնիկայի հետ, եւ կպահպանի իր ներդրումները F-35 ծրագրում։ Մենք Թուրքիայի հետ աշխատել ենք որպես ՆԱՏՕ գծով դաշնակցի թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, գրեթե 70 տարի, եւ մենք մտադիր ենք պահպանել այդ հարաբերությունները»,- ավելացրել է Փեհոնը։

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել էր Թուրքիայի իշխանություններին, որ Ս-400-ների ձեռքբերումից հետո Անկարան այլեւս չի կարողանա մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման եւ ձեռքբերման ծրագրին։ Վաշինգտոնի կարծիքով՝ այդ սպառազինությունների միաժամանակյա օգտագործումը տեխնիկապես անհնար է։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կարող է դիմել ցանկացած այլ երկրի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի մատակարարել F-35-ներ։ Ինչպես տեղեկացրել է ամերիկյան Defense News թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի զինված ուժերում բարձրաստիճան աղբյուրին, Անկարան այդ դեպքում կարող է դիմել Մոսկվային։

2016 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ Անկարայի կողմից Ս-400-ների գնման մասին։ 2017-ի սեպտեմբերին Մոսկվան հաստատեց պայմանագրի կնքման փաստը, այդ ժամանակ էլ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը տեղեկացրեց, որ կանխավճարն արդեն արված է։ Իր հերթին, Վաշինգտոնը փորձում է խափանել այդ գործարքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ