News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում ուրբաթ մոտ 10 հազար զինծառայողներ են տեղակայվել մզկիթների եւ այլ կրոնական վայրերի մոտ: Reuters գործակալությունը հայտնում է, որ իշխանությունները վախենում են հնարավոր ահաբեկչություններից կիրակնօրյա պայթյուններից հետո, որոնց հետեւանքով, վերջին տեղեկություններով, զոհվել է շուրջ 250 մարդ:

Նախօրեին Շրի Լանկայի մուսուլմանական կրոնական հարցերով նախարար Աբդուլ Խալիմ Մոհամմեդ Հաշիմը կղզային պետության իսլամի հետեւորդներին կոչ էր արել ապրիլի 26-ին ավանդական ուրբաթօրյա աղոթքը չկատարել մզկիթներում, այլ դա անել տանը:

Կարդինալ Մալքոլմ Ռանջիթն իր հերթին քրիստոնյա հոգեւորականներին կոչ էր արել առայժմ պատարագներ չկատարել մինչեւ իրավիճակի բարելավումը: «Ավելի կարեւոր է անվտանգությունը»,- նշել էր հոգեւորականը:

Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր տեղի էր ունեցել 8 պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի ժամերգության ժամանակ եւ հյուրանոցներում: Հարձակումներն իրագործել են մահապարտները, որոնք Շրի Լանկայի քաղաքացիներ էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ