News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա ապրիլին Բաքվում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել թմրանյութերի շրջանառության եւ տարածման հարցերով միջազգային համաժողով: Ադրբեջանական կողմը հերթական անգամ առիթը բաց չէր թողել մեղադրելու Հայաստանին թմրանյութերի տարանցմանը խթանելու եւ Ղարաբաղում թմրանյութեր ստեղծելու լաբորատորիաների առկայութան մեջ:

Իրականում իրավիճակը լրիվ հակառակն է, եւ թմրանյութերի նկատմամբ «հակումը» հատուկ է ծաղկող Ադրբեջանին: Ահա ադրբեջանական պատմությունների փոքր մասը, որոնք կապված են թմրանյութերի հետ:

Աշխարհում նարկոթրաֆիկի խոշորագույն կենտրոններից մեկում կյանքն այս կնոջ համար թանկ արժեր. նրա երկու որդիներն ու ամուսինը զոհվել են, եւս մեկ որդին՝ բանտում է: Հայրենի Աստարա քաղաքը, որը սահմանակից է Իրանին, երկար ժամանակ է, ինչ հեղեղված է թմրանյութերով: «Ամուսինս մահացել է երկրորդ որդուց հետո կարճ ժամանակ անց: Ես հույսս դրել էի կրտսեր որդուս վրա, սակայն նա նույնպես սկսել էր թմրանյութեր օգագործել: Դա դարձել էր անտանելի, մշտապես վիճում էր բոլորի հետ, իսկ երբ թմրանյութերի կարիք ուներ՝ գողություն էր անում: Նրա ընտանիքը հեռացել էր: Նա ձերբակալվել էր գողության համար եւ այժմ գտնվում է բանտում: Իմ որդիներից միայն մեկն է կարողացել խուսափել թմրանյութերից կախվածությունից»,-պատմում է Աստարայի բնակչուհի Ահմեդովան:

Մինչդեռ Ադրբեջանն ինքն է օգտագործում Հայաստանի օկուպացված տարածքները թմրանյութերի մշակման եւ անօրինական շրջանառության համար, մասնավորապես, Արծվաշենի եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում: Ռազմական հակամարտության տարածքներն Ադրբեջանի կողմից օգտագործվում են ահաբեկչական կազմակերպությունների զարգացման, ինչպես նաեւ թմրանյութերի եւ զենքի ապօրինի վաճառքի համար: Ադրբեջանը գտնվում է միջազգային նարկոմաֆիայի ուշադրության կենտրոնում: Երկրում թմրանյութերը հիմնականում բերվում են աֆղանական երթուղով. դա տարածաշրջանի ամբողջ թմրամիջոցների 90 տոկոսն է: Թմրանյութերը բերվում են Իրանից՝ անցնելով Ադրբեջանի հարավում գտնվող հինգ շրջաններով՝ Աստարա, Լենքորան, Ջալիլաբադ, Բիլասուվար եւ Մասալի: Այդ մասին բացահայտ կերպով հայտարարել է վարչապետ, թմրանյութերի անօրինական շրջանառության եւ թմրամոլության դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը՝ Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովին ելույթ ունենալիս: Թմրանյութերի վերջնական նպատակակետը Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներն են: Հասանովը մանրամասնել է, որ Ադրբեջանից թմրանյութերը տանում են Ռուսաստան, Բելառուս, Ճապոնիա, Մալայզիա, Հոլանդիա, Ինդոնեզիա, Բոլիվիա, Ուկրաինա, Վրաստան, Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրներ, ինչպես նաեւ Կանադա: Միայն 2018 թվականի ընթացքում Ադրբեջանում անօրինական շրջանառությունից հանվել են 6.4 տոննա տարատեսակ թմրանյութեր:

Դրանցից 1700 կգ հայտնաբերվել է սահմանապահների եւ 560 կգ՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից: Քանի որ թմրանյութերն անցնում են Ադրբեջանի տարածքով, գրանցվել է երկրի բնակչության շրջանում դրանց պահանջարկի աճ: Այսօրվա դրությամբ դիսպանսերում հաշվառված է 30131 մարդ, ով օգտագործում է թմրանյութեր: Հիմնականում այդ մարդիկ չափահաս են: Կան միայն 5 անչափահասներ եւ 212 տոքսիկոմաններ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաշվետվության մեջ 2016-2018 թթ. Նարկոթրաֆիկի համաշխարհային շուկայում Ադրբեջանը տարանցիկ երկրների առաջատարների շարքում էր. այն գտնվում է Իրանի, Աֆղանստանի (որտեղ մշակվում է ամբողջ օփիոնի 90 տոկոսը) եւ Եվրոպայի միջեւ: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ թմրանյութերն Աֆղանստանից Եվրոպա տեղափոխելու «Հյուսիսային Բալկանյան ճանապարհը» անցնում է հենց Ադրբեջանով: Ադրբեջան-Թուրքիա-Իրան ճանապարհին թմրանյութերը տեղափոխվում են առանց խոչընդոտների: Երկրորդ՝ «Հին Բալկանյան ճանապարհը» անցնում է Իրանից անմիջապես Թուրքիա:  Այստեղ մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում ադրբեջանական եւ քրդական բնակչության օգնությունից: Երրորդ ուղին Ադրբեջանով եւ Կովկասով անցնում է Բաքվում Թուրքմենբաշու անվան նավահանգստով, որտեղից թմրանյութերի մի մասը հեշտությամբ տարվում է Ռուսաստան:

«Կոպիտ ասած՝ գործազրկությունը, ժամանցի պակասը, դրա հետ մեկտեղ՝ սոցիալական աջակցության արդյունավետ ծրագրերի պակասը հանգեցրել են տարածաշրջանում թմրանյութերի պահանջարկի կտրուկ աճին, հատկապես, 2015 թվականի տնտեսական ճգնաժամից հետո»,-համարում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աշխատակցուհի Արզու Ջաֆարլին, որը մեծացել է Լենքորանիում:

Ինչ վերաբերում է թմրանյութերը տեղափոխելու թեմային, իրանյան «Սահար» հեռուստաընկերությունը, որն, ի դեպ, հեռարձակվում է ադրբեջաներեն, նշել է, որ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշաձեն վերահսկում է Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա հատվածի բոլոր սահմանակետերը: Իսկ գուցե շեյխ-ուլ-իսլամն ինքն Ադրբեջանի համար մեկ նարկոբարո՞նն է:

haqqin.az-ի թղթակցին հաջողվել է պարզել թմրանյութերի անօրինական շրջանառությամբ զբաղվող անձի ձերբակալման (մարտ, 2015թ.) սենսացիոն մանրամասները: Նա Ռովշան Հուսեյնովն էր, որը զբաղեցնում էր «Ագրոլիզինգ» ՓԲԸ Սալյանի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը:Ռովշան Հուսեյնովը նաեւ տեւական ժամանակահատվածի ընթացքում զբաղեցրել է Քյուրգագաշլիի գյուղապետի պաշտոնը:

Ամենեւին պատահական չէ, որ ԱՄՆ-ը կազմակերպել էր լայնածավալ միջոցառում հենց Բաքվում, ինչը նուրբ ակնարկ էր եւ առիթ Ադրբեջանի իշխանությունների համար լրջորեն մտածելու:

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ