News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզի ռեստորանններում սկսել են հաճախորդներից, որոնք ամրագրել են սեղանը եւ չեն եկել, տուգանքներ գանձել, հաղորդում է The Times-ը:

Փարիզի մայրաքաղաքի հարյուրավոր սրճարաններ  եւ ռեստորաներ մտադիր են համակարգ ներդնել, որը լայնորեն օգտագործվում է հյուրանոցային ինդուստրիայում:

Այն հաճախորդներին, որոնք ամրագրել են սեղանը եւ չեն ժամանել հաստատություն, կսկսեն տուգանել: Համակարգը շատ պարզ է աշխատում. սեղանը պատվիրելու ժամանակ հաճախորդին պարտավորեցնում են թողնել կրեդիտային քարտի տվյալները եւ կզգուշացնեն չներկայանալու դեպքում հնարավոր վճարի մասին:

Ներկա պահին 245 փարիզյան հաստատություններ արդեն նման պրակտիկա են կիրառում: Այսպես, Tour d'Argent ռեստորանում անպարտաճանաչ յուրաքանչյուր հաճախորդից ճաշի ժամին 100, իսկ ընթրիքի ժամին 200 եվրոյի չափով տուգանք է գանձվում: 58 Tour Eiffel ռեստորանի ղեկավարությունը պարտավորեցնում է հաճախորդներին, որոնք ամրագրել են սեղանը եւ այցից առնվազն 10 օր չեղարկել են պատվերը, ամեն հյուրի համար 86 եվրո վճարել:

Փարիզյան ռեստորանների ղեկավարությունը տվյալ միջոցը բացատրում է մեծ կորուստներով, որոնք նրանք կրում են հյուրերի չներկայանալու դեպքում:

Բանն այն է, որ այցելուներն ավելի հաճախ են մի քանի ամրագրումներ անում նույն ժամին, իսկ հետո մոռանում են չեղարկել դրանք: Փորձագետների խոսքով՝ ֆինանսական կորուստները կարող են ռեստորանի եկամուտի մինչեւ 30 տոկոսը կազմել: Les Grandes Tables du Monde ռեստորանների ասոցիացիայի տնօրեն Նիկոլաս Շատենյեն հավելել է, միջին ռեստորանի տարեկան կորուստները Միշլենի մեկ աստիղց կարող են կազմել մինչեւ 150 հազար եվրո:

2017-ին Կեմերում թուրքական հյուրանոցներից մեկը հյուրանոցի ռեստորանում չկերած ուտելիքների համար տուգանքներ է սահմանել:

Հյուրանոցում համապատասխան զգուշացնող ցուցանակներ են հայտնվել, որոնք հյուրերին խնդրում են հաշվարկել իրենց ուժերը ուտելու ընթացքում: Նման պրակտիկան բացասական արձագանք է առաջացրել սոցցանցերում: Հյուրանոցը ստիպված է եղել հրաժարվել տուգանքների համակարգից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ