News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սահմանը, ընդհանրապես, ամենախորհրդավոր երեւույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ եւ գոյություն ունի. ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու, եւ որից ընդամենը մեկ սանտիմետր այս կողմ զգում ես ինչպես տանը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 26-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ (ֆոտոռեպորտաժ):

«Հայաստանի Հանրապետություն ասելով, մենք առաջին հերթին, ի նկատի ունենք մեր սահմանները, որովհետեւ այդ սահամաններով է որոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա, մեր տեղը արեւի տակ, մեր ապագան եւ անցյալի մասին մեր պատկերացումը: Եւ ուրեմն, սահմանապահ ծառայությունը, Սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարեւոր նշանակություն: Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրը, նկատի ունենալով, առաջին հերթին ԱԱԾ-ն, առաջին հերքին ԱԱԾ սահմանապահ զորքերին, բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով, այսօր սահմանապահ լինելը ոչ  միայն աշխատանքային կոչում է, այլեւ՝ առաքելություն: Եւ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները, այսօր այդ առաքելությունը պատվով կատարում են ՀՀ ԶՈւ ծառայողները, այսօր այդ առաքելությունը կատարում են Ոստիկանության զորքերի ծառայողները: Եւ այսօր ՀՀ-ում առնվազն, դե  ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայր, եւ այս առումով Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլեւ մեր զինված ուժերի համար, մեր ժողովրդի համար, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից Երեւանում է աշխատում, թե ՀՀ սահմանի որեւէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետեւ սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երխաների անվտանգությունն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կատարած ծառայության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԶՈՒ-ին սահմանի իրենց վստահված հատվածի պաշտպանության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության զորքերի ծառայողներին իրենց վստահված սահմանի պաշտպանության համար, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ սահմանապահ զորքերին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի իրենց վստահված հատվածի պահպանության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանապահ գյուղերի բնակիչներին իրենց բնակավայրերի սահմանը պահպանելու ու ապրեցնելու, ու իրենց սահմանը ամուր պահելու համար: Շնորհավորում եմ, ՀՀ Սահամանապահի օրը, կեցցեն ՀՀ սահմանապահ զորքերը, կեցցեն ՀՀ ԶՈՒ-ը, կեցցեն հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ քաղաքացին»,- ասաց Փաշինյանն իր ելույթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ