News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկվա նիստին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը։

Հարցին՝ հրավիրե՞լ էին Դավիթ Սանասարյանին նիստին մասնակցելու, ՔՊ խոսնակն ասաց. «Ֆորմատը նախաձեռնող խորհրդի բաց ֆորմատ է անդամների համար։ Հրավերներ չեն լինում»:

Նա նշեց, որ նիստի մասին տեղեկացվում են ՔՊ բոլոր անդամները. «Նիստի օրվա ու ժամի մասին պատասխանատուները գրառում են կատարել մեր ֆեյսբուքյան խմբում։ Առաջարկում եմ կոնֆլիկտ չփնտրել այնտեղ, որտեղ այն չկա»:

Վահան Կոստանյանի փոխանցմամբ՝ երեկվա նիստին քննարկվել է նաեւ կուսակցության ղեկավար կազմի ընտրությանն առնչվող հարցեր։ Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում լինելու են թեկնածուների առաջադրում, ապա ներկուսակցական քարոզարշավ, որից հետո համագումարի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվի կուսակցության ղեկավար կազմը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՔՊ նիստ էր հրավիրվել, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են:

Տպել
Ամենաշատ