News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, եւ այս սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության եւ նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարեւոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է: Այդ մասին այսօր՝  ապրիլի 26-ին Սահմանապահ զորքերի օրվա առիթով իր ելույթում հայտարարեց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ եւ պատասխանատվությամբ: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը: Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը: Չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների:»,- նշեց նա:

Մասնագիտական տոնի օրը ԱԱԾ տնօրենը նաeu երախտագիտության խոսք ասաց բոլոր նրանց, ովքեր սերտորեն համագործակցում են սահմանապահների հետ. «Խոսքս վերաբերում է ՌԴ մեր գործընկերներին, ՀՀ զինված ուժերին, Ոստիկանության ներքին զորքերին, ինչպես նաև այն պետական կառույցներին, որոնց հետ արդյունավետ կերպով համագործակցում են մեր սահմանապահները»,- ասաց Վանեցյանը:

Սահմանապահ զորքերի տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ