News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ կանայք մեծ ներուժ ունեն բիզնեսի ոլորտում կիրառելու համար: Այս մասին ապրիլի 26-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Նրա խոսքով՝ իրենց տաղանդի, ստեղծագործության եւ վճռականության շնորհիվ հայ կանանց հաջողվում է հասնել իրենց նպատակներին, իրականացնել իրենց երազանքը եւ զարգացնել երկիրը: «Նրանք աշխատում են բոլոր ոլորտներում: Նրանք մեծ ավանդ են բերում ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, նրա բարօրության գործում, այլեւ այս երկրում գոծունեության մյուս բոլոր ոլորտներում՝ լինի դա նոր բիզնեսի հիմնադրում, թե հանրապետության տարբեր համայնքներում կազմակերպական աշխատանքների անցկացում»,- նշել է դեսպանը:

Ընդ որում՝ նա շեշտել է, որ կանանց տնտեսական անկախությունը նպաստում է ոչ միայն ընտանիքների բարգավաճմանը, այլեւ կարող է հանգեցնել նույնիսկ ընդհանրապես համաշխարհային տնտեսության աճին:

Լին Թրեյսին, միաժամանակ, հիշեցրել է, որ աշխարհի 104 երկրներում կանանց արգելված է զբաղվել որոշակի գործունեությամբ, ինչը սահմանափակում է նրանց հնարավորություններն ու իրավունքները: «Սա նշանակում է, որ աշխարհում 2,7 մլրդ կին զրկված է այն նույն հնարավորություններից, ինչպիսին ունեն տղամարդիկ: Կանանց է պատկանում ամբողջ համաշխարհային բիզնեսի միայն 1/3-րդը: ԱՄՆ-ն պատրաստ է ամբողջ աշխարհում աշխատել իր դաշնակիցների եւ գործընկերների հետ, որ ընդհանուր ջանքերով փոխեն այս վիճակագրությունը, եւ ոչ միայն այն պատճառով, որ սա ճիշտ ճանապարհ է, իսկ սա ճիշտ ճանապարհ է, այլեւ այն պատճառով, որ խելացի եւ ողջամիտ տարբերակ է»,- ասել է դիվանագետը:

Նրա կարծիքով՝ կանանց աջակցությունը տնտեսության աճին ու զարգացմանը նպաստելու լավագույն միջոցն է: Լին Թրեյսին հավելել է, որ ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է այս բոլոր հարցերով համագործակցել իր հայ գործընկերների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ