News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ուրբաթ կայացած բանակցություններից հետո նվերներ են փոխանակել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Աշխատանքային նախաճաշի ավարտից հետո Պուտինն իր պաշտոնակցին նվիրել է «Ռուս-չինական համագործակցություն» պաստառը, որը ստեղծվել է 1956 թվականին նկարիչ Իսահակ Գրինշտեյնի կողմից։

Պաստառի վրա պատկերված են երկու երկրների աշխատավորներ, որոնք ողջունում են միմյանց։ Նրանք կանգնած են ԽՍՀՄ եւ Չինաստանի քարտեզի ֆոնին, որի վրա նշված են նաեւ Մոսկվա, Պեկին, Ալմա Աթա եւ Լանչժուո երկաթուղու միավորող գծերը։ Պաստառը ստեղծվել է Տրանսսիբի (Մոսկվա-Ուլան Բատոր-Պեկին) բացման (1 հունվարի 1956 թվական) եւ Մոսկվայում «Պեկին» հյուրանոցի շահագործման առիթով։

Իր հերթին, Սի Ցզինպինը ՌԴ նախագահին նվիրեց պեկինյան «Դրուժբա» հյուրանոցի արծաթե սպասք՝ գավաթ, ափսե, փայտիկներ եւ գդալ, որոնց վրա փորագրված են Հին Չինաստանի գեղեցկուհու պատկերը եւ մագնոլիայի ծաղիկներ։

«Դրուժբա» հյուրանոցը կառուցվել է 65 տարի առաջ՝ ի պատիվ երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունների։

Բացի այդ, Պուտինը Չինաստանի նախագահից ստացավ «Մեծ մետաքսի ճանապարհի լեգենդար հեծյալը» արձանիկի խեցե պատճենը, որի բնօրինակը պահվում է Պեկինի Ազգային թանգարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ