News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում  դաժան ծեծի հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են պատրաստել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 19–ի որոշման դեմ, որով մերժվել էր գործով մեղադրյալ ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեեւին ռուսական ռազմաբազայից հայաստանյան ՔԿՀ տեղափոխելու պահանջը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին NEWS.am–ին հայտնեց  Ջուլիետա Ղուկասյանի դստեր ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Զալյանը՝ նշելով, որ որոշումը կբողոքարկեն Վերանքննիչ դատարանում։

Փաստաբանի խոսքով՝  դատարանն իրենց բողոքը մերժել է այն հիմքով, որ  գործով մեղադրյալին ռուսական ռազմաբազայում պահելով տուժողի իրավունքի խախտում չի արձանագրվել, մինչդեռ փաստաբանի պնդմամբ՝ քրեական դատավարությունը հիմնված է տուժողի շահերի պաշտպանության, սոցիալական  արդարությունը վերականգնելու վրա։

«Մենք գործ ունենք կյանքի իրավունքի հետ եւ մեր նպատակն է հասնել  իրական մեղավորների բացահայտմանն ու պատշաճ պատժի նշանակմանը, սակայն մենք  այս պահին չգիտենք մեղադրյալը ռուսական ռազմաբազայում իրական պատժի է ենթարկվում, թե՞ ձեւական»,–ասաց փաստաբանը։

Նշենք, որ  2019թ. հունվարի 21-ին Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դիմել էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ առաջարկել պարզել՝ արդյոք չեն խախտվում ազատությունից զրկվածների պահման ՀՀ քրեակատարողական հիմնարկ չհանդիսացող 102-րդ ռուսական ռազմաբազայում պահվող  Անդրեյ Ռազգիլդեեւի իրավունքները, այց կատարել՝ նրա պահման պայմաններին ծանոթանալու համար եւ միջոցներ ձեռնարկել՝ նրան ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ:

Արայիկ Զալյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը Պաշտպանը բանակցություններ է վարում ռազմաբազայի հետ  եւ որեւէ  պատասխան չկա։

Ավելի վաղ  վարույթն իրականացնող մարմինը, ապա նաեւ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մերժել էին  Անդրեյ Ռազգիլդեեւին  ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը:

Դատախազությունը վկայակոչելով հայ–ռուսական միջպետական համաձայնագիրը, նշել էր, որ ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Ա. Ռ.-ն չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը:

Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ավելի վաղ հայտնել  ենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Մահացածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություներով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ