News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության, խարդախության եւ յուրացման կամ վատնման 8-ական, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության ու խուլիգանության 2-ական, անձի առեւանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների, թմրամիջոցի հափշտակության, ընտրակաշառքի, սառը զենքի հայտնաբերման, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 4 եւ անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ