News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նստաշրջանին, որը կանցկացվի մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության փոփոխության վերաբերյալ Հայաստանի առաջարկները: ՌԲԿ-ին այս մասին պատմել են կազմակերպության երկու անդամ երկրների դիվանագետները:

ՀԱՊԿ կազմում  ընդգրկված է վեց երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Նախարարների կողմից փոփոխությունները համաձայնեցնելուց հետո դրանք կներկայացվեն երկրների առաջնորդների հավանությանը, որոնք կհավաքվեն աշնանը նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Հայաստանի կողմից կանոնադրությունում առաջարկված փոփոխությունների էությունը կայանում է նրանում, որպեսզի նշվի գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ընթացակարգը՝ այս պաշտոնը, ինչպես առաջարկում են Երեւանում, պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով նա նշանակվել է մինչեւ 3 տարվա մանդատի ավարտը, ՌԲԿ-ին պատմել է դիվանագետներից մեկը եւ հաստատել  երկրորդը:

Մինչեւ 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, դրանից հետո պաշտոնը երեք տարով կփոխանցվի Բելառուսին, պատմել են զրուցակիցները:

«ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի օրակարգը եւ փաստաթղթերի փաթեթը, որոնք նախատեսված են ստորագրման համար, ներկայումս ձեևավորվում է: Ավելի հստակ տեղեկատվություն կհաղորդենք միջոցառման անցկացման ամսաթվից առաջ:

ԱԳ նախարարների խորհրդի արդյունքներով կտեղեկացնենք ընդունված որոշումների մասին», — ՌԲԿ-ին սաել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով կազմակերպության կանոնադրության հնարավոր փոփոխության մասին հարցին:

2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: Կազմակերպության կանոնադրությամբ գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարով՝ յուրաքանչյուր անդամ երկրից ռոտացիրոն կարգով, ըստ այբբենական ցանկի:

Խաչատուրովը դարձել է առաջին գլխավոր քարտուղարը, որը հաստատվել է այս սկզբունքով: Մինչ այդ՝ 2003-ից գլխավոր քարտուղար էր ՌԴ ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան:

2018-ին Հայաստանի նոր կառավարությունը Խաչատուրովին հետ կանչեց գլխավոր քարտուղարի պաշտոնից. մայիսին նրան պետական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց, իսկ օգոստոսին Հայաստանը սկսեց նրա հետկանչի ընթացակարգը:

Հոկտեմբերի 30-ին ուժի մեջ մտավ նրա լիազորությունների վաղաժամկետ դադադրեցման մասին որոշումը, այդ ժամանակ էլ գլխավոր քարտուղարի պարտավորությունները փոխանցվեցին գլխավոր քարտուղարի տեղակալին՝ Սեմերիկովին:

Խաչատուրովի հետկանչի պահից Երեւանը պնդում էր, որ իր տեղը պետք է զբաղեցնի Հայաստանի այլ ներկայացուցիչ մինչեւ 2020 թվականը մանդատի լրանալու ժամկետը, սակայն դրա հետ չեն համաձայնվել մյուս երկրները, մասնավորապես Բելառուսը: Բանն այն է, որ կազմակերպության կանոնադրությունում չի ասվում այն մասին, որ վաղաժամկետ հետկանչի դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի նույն պետության ներկայացուցիչը:

Մինսկը պնդում է, որպեսզի գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվի Բելառուսին՝ որպես այբբենական կարգով հաջորդ պետության:

Անցյալ տարվա փետրվարին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն էր տվել գլախվոր քարտուղարի պաշտոնում Բելառուի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

Նույն ամսին Զասի թեկնածությանը հավանություն տվեցին Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի նախագահները: Հայաստանը չաջակցեց այդ որոշմանը, ուստի 2019 թվականին Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար մնաց Սեմերիկովը:

Առանց կանոնադրության բարեփոխման Երեւանը հրաժարվում է հաստատել նոր գլխավոր քարտուղարին` Բելառուսի ներկայացուցչին (կազմակերպության կանոնադրության համաձայն, նման որոշումները պետք է միաձայն ընդունվեն բոլոր ՀԱՊԿ անդամների կողմից):

 «Արդյո՞ք Հայաստանը կհասնի իր նպատակին»

Խաչատուրովի հեռանալուց հետո կազմակերպության անդամ երկրների միջեւ թյուրըմբռնում էր առաջացել, ինչը հանգեցրեց հարաբերությունների բարդացմանը: 2018 թ. նոյեմբերի 8-ին՝ Խաչատուրովի պաշտոնանկությունից մի քանի օր անց, Աստանայում կայացավ ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը:

Այդտեղ պետությունների ղեկավարները չկարողացան հաստատել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարին, Հայաստանի դիրքորոշման պատճառով, քննարկումը հետաձգվեց մինչեւ դեկտեմբեր, սակայն մինչեւ տարեվերջ երկրներն այդպես էլ  չհավաքեցին այդ հարցը քննարկելու համար:

Գագաթնաժողովից մի քանի օր անց` նոյեմբերի 12-ին, Լուկաշենկոն հանդիպեց Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ (Ադրբեջանը կազմակերպության անդամ չէ) եւ նրա հետ քննարկեց ՀԱՊԿ նախորդ հանդիպումը:

«Հարցը նրանում է, որ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում իրավիճակը կարգավորի, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունը եւ ՀԱՊԿ-ն շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը նման անցումային շրջանում է գտնվում: Եվ կկարողանա արդյոք հաջողության հասնել Հայաստա՞նը» — դեսպանի հետ հանդիպմանն ասել էր Լուկաշենկոն:

Այն փաստը, որ Բելառուսի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է ՀԱՊԿ իրավիճակը, առաջացրել է Երեւանի դժգոհությունը: Փաշինյանն՝ այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատարը, ասել էր, որ Լուկաշենկոն չպետք է Ադրբեջանի հետ քննարկեր ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքը:

«Ես զարմացած եմ, որ  30 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը, կարող էր իրեն նման քայլ թույլ տալ», — ասել էր Փաշինյանը եւ Բելառուսի նախագահից բացատրություններ պահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ