News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի ոստիկանապետ Պուջիթհ Ջայասունդարուն ուրբաթ խոշոր ահաբեկչական հարձակումից հետո, որի պատճառով ավելի քան 200 մարդ էր զոհվել, հրաժարական է տվել: Գերատեսչության նոր ղեկավարը շուտով նշանակվելու է, հաղորդել է երկրի նախագահ Մայթրիփաալա Սիրիսենան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պարոն Ջայասունդարուն հեռացել է իր պաշտոնից: Հրաժարականի դիմումն ուղարկվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարին: Առաջիկայում նոր ոստիկանապետ կնշանակվի», -հայտնել է Սիրիսենան, որի խոսքը մեջբերում է տեղական Ada Derana հրատարակությունը:

Նախօրեին հրաժարական էր տվել Շրի Լանկայի պաշտպանության նախարարության քարտուղար Հեմասիրի Ֆերնանդոն: Մի շարք ուժային կառույցների ղեկավարության շարքերում կադրային փոփոխություները տեղի են ունեցել աղմկահարույց ահաբեկչությունների շարքից հետո:

Ավելի վաղ նախագահը հաղորդել էր, որ ոչ ոստիկաանապետը, որ պաշտպանության նախարարության քարտուղարը իրեն եկեղեցիներրի եւ զբոսաշրջիկների կուտակման վայրերի վրա հնարավոր հարձակումների մասին հետախուզական ծառայություններից զեկույց չեն ներկայացրել:

Շրի Լանկայում անցյալ շաբաթ անվտանգության ոլորտում իրադրությունը կտրուկ վատթարացել էր: Զատկի կիրակի երկրում տեղի էր ունեցել 8 պայթյունների շարք, որոնք, առողջապահության նախարարության տվյալներով, խլել են 250-260 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ իշխանությունների տեղեկություններով կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ:

Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է: Տեղի ունեցածից հետո Շրի Լանկայի պաշտպանության նախարարության քարտուղար Հեմասիրի Ֆերնանդոն հրաժարական է ներկայացրել, սպասվում է, որ ուրբաթ հրաժարական է ներկայացնելու նաեւ նաեւ ոստիկանության պետ Փուջիթհա Ջայասունդարուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ