News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իդրամ» վճարահաշվարկային համակարգը հանդես է եկել նոր տեսքով եւ հնարավորություններով` ներկայացնելով նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը։

Այս փոփոխությունները, ըստ Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի, ավելի են համապատասխանում ամիսներ առաջ հայտարարված զարգացման բոլորովին նոր փուլին։

«Երկար տարիներ հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու ընթացքում Idram-ը մշտապես եղել է էլեկտրոնային փողի ոլորտի առաջատարն ու լոկոմոտիվը։ Մենք փորձել ենք մի քայլ առաջ նայել ու մեր օգտատերերին առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխան առաջադեմ ծառայություններ, որոնք ժամանակի հրամայականն են եղել։ Այսօր արդեն Idram-ը հասել է մի կետի, որից այնկողմ այլեւս անհրաժեշտ են ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին փոփոխություններ՝ մեր օգտատերերին առաջարկելու նոր գաղափարախոսություն եւ որակապես բոլորովին այլ մակարդակի միջավայր ու ծառայություններ, ուստի այս ամենը խիստ տրամաբանական շարունակությունն է անցած տարի հայտարարված փոփոխությունների՝ կապված նոր թվային հարթակի ստեղծման հետ»,- ասել է Արսեն Քդենյանը։

Հիշեցնենք, Idram-ը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր IDBank-ի հետ  համատեղ նոր թվային հարթակի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա օգտատերերին բջջային հավելվածի եւ վեբ ինտերֆեյսի միջոցով՝ միասնական հարթակում ստանալ եւ վճարահաշվարկային, եւ բանկային ծառայություններ, որոնք համապատասխանաբար առաջարկելու են Idram-ը, IDBank-ն ու հարթակի այլ գործընկերները ։ Բացի այդ բջջային հավելվածով հնարավոր է գործընկեր խանութներում եւ ռեստորաններում կատարել անհպում վճարումներ QR-կոդով, NFC-ի միջոցով՝ ստանալով ակնթարթային Cashback Idram-ի դրամապանակին։ Հարթակն ունի այլ առավելություններ եւս։

Idram-ը ներկայացրել է նաեւ նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը, որում ընդգրկված ծառայությունների ցանկն ու գործիքակազմը շարունակաբար համալրվելու են առաջիկա շաբաթների ընթացքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ