News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Արամ Հարությունյանը պատգամավորի իր կարգավիճակն օգտագործեց եւ տեսադաշտից կորավ: Այս մաիսն այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում իրավիճակը, երբ Գանսալես Նարեկ Սարգսյանը Պրահայում է, Միհրան Պողոսյանը ՌԴ-ում քաղաքական ապաստան է խնդրում, իսկ Արամ Հարությունյանն էլ կորել է մեր իրավապահների տեսադաշտից:

«Քանի դեռ Արամ Հարությունյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէր, որեւէ մեկը նրա նկատմամբ որեւէ լծակ չուներ»,-ասաց Փաշինյանն ու շարունակեց. «Միհրան Պողոսյանն էլ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանից: Ի՞նչ կա էդտեղ զարմանալի: Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պիտի ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը, օրենքի գերակայությունը: Բայց ո՞ւր պիտի փախչեն, երկրագունդը փոքր է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ