News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որքան գիտեմ, նաեւ ՌԴ քաղաքացի է, եւ մենք պետք է այդ իրավիճակի հետ հաշվի նստենք: Այս մաիսն այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ Միքայել Հարությունյանը, ով մեղադրվում է «մարտի 1»-ի գործով, Ռուսաստանում է եւ չի վերադառնում:

«Մենք այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում է, բայց մենք մեր օրենսդրության բերումով չենք կարող նրան արտահանձնել, որովհետեւ դա մեր Սահմանադրությանը, օրենսդրությանը հակասում է: Ես այստեղ չեմ ուզում ենթատեքստեր տեսնել, որովհետեւ ցանկացած պետություն իր քաղաքացուն պաշտպանելու պարտավորություն ունի:

Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց մենք գիտենք, բացահայտորեն հանցագործ մարդ կա Հայաստանում, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է եւ ակնկալում են, որ հանձնենք, բայց այդ մարդուն չենք կարողանում հանձնել, որովհետեւ նա ունի ՀՀ քաղաքացու անձնագիր: Ակնհայտ հանցագործն է, ինքն էլ է ասում, որ հանցագործն է, բոլորն են ասում, ոչ մեկի համար գաղտնիք չի դա, բայց չենք կարողանում այդ հարցը լուծել: Օրինակ Չեխիան հիմա մեզ մեղադրի, որ իրենց անվտանգության համար սպառնալի՞ք ենք ստեղծում»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե իր կարծիքով Ռուսաստանը կարտահանձնի՞ Միհրան Պողոսյանին, Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:

Նշենք, որ մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի նշած հանցագործը, քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի մասին է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարել Չեխիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ