News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ինչպես Պետական վերահսկողության ծառայությունը, ԱԱԾ-ն էլ է իմ ենթակայության տակ գործում, երբ ես տեսնեմ անհրաժեշտություն, ԱԱԾ-ում եւս կլինեն ուսումնասիրություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որ կարող է ուսումնասիրություն իրականացնել ԱԱԾ-ում, ինչպե՞ս է ստացվել, որ այս մեկ տարում նման ուսումնասիրություն չի կատարվել:

«Այս մեկ տարվա ընթացքում այլ բազմաթիվ անհրաժեշտություններ եմ տեսել, բայց այնպես չի, որ իմ տեսած բոլոր անհրաժեշտությունները միանգամից կարողանում եմ ապահովել: Պետք չի մոռանալ, որ ՊՎԾ-ն զրոյից ձեւավորվող մարմին է՝ սրանից բխող հետեւանքներով: ՊՎԾ-ն պետք է վարչապետի թույլտվությամբ եւ հանձնարարությամբ ուսումնասիրություններ անի»,-ասաց նա:

Հարցին, թե ԱԱԾ-ում խնդիրներ չի՞ տեսնում, վարչապետն արձագանքեց. «Ես ԱԱԾ-ում էլ, ոստիկանությունում էլ, կառավարությունում էլ, կառավարության աշխատակազմում էլ, բոլոր մարզպետարաններում, քաղաքապետարաններում տեսնում եմ խնդիր»:

Նա հավելեց, որ եթե որեւէ կառույցում լինեն կոռուպցիոն ռիսկեր, ԱԱԾ-ն պետք է բացահայտի. «Բա իր գործն ի՞նչն է: Եվ ԱԱԾ-ն, եւ ոստիկանությունը, եւ Քննչական կոմիտեն, եւ ՀՔԾ-ն: Ես բացահայտումները չեմ պլանավորում, դրանք տեղի են ունենում ըստ բնականոն վիճակի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ