News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱԺ ամբիոնից ես տարբեր բաների մասին եմ խոսել, եւ հերթով բոլորին կանդրադառնանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ վերջերս ինքը հայտարարել էր, թե կարմիր գծերի անուն ես չի տվել, սակայն հայտնվել է տեսանյութ, որտեղ ինքը խոսում է հենց այդ մասին, Փաշինյանն արձագանքեց. «ԱԺ ամբիոնից ես տարբեր բաների մասին եմ խոսել: Վարկերի մասին էլ եմ խոսել, ասել եմ՝ քանի դեռ ՀՀ-ում չկա կառավարություն, որը վստահություն է վայելում, ես բոլոր վարկային ծրագրերին դեմ եմ քվեարկել: Հիմա համարում եմ, որ ՀՀ-ում կա կառավարություն, որն ունի ժողովրդի վստահության քվեն եւ կարող է վարկեր վերցնել: Նույնը վերաբերում է կարմիր գծերին, տեսախցիկներին: Ես 1991 թվականից շատ բաների մասին եմ խոսել եւ 20 տարվա խոսացածը մեկ տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ»:

Լրագրողները հիշեցրին, որ ինքը ժամանակին ասել է, որ 100 դրամներներով, որ մարդիկ կանգնում են կարմիր գծերի տակ, դրանով նրանց օրվա հացից են զրկում, ինչին վարչապետն արձագանքեց. «Այո, որովհետեւ այդ 100 դրամները գնում էր կոնկրետ մարդկանց գրպանը: Հիմա այդ 100 դրամների ընկերությունը բազմամիլիոնանոց, միլիարդանոց վարկը թողել է Երեւանի քաղաքապետարանի վրա եւ ինքը զբաղված է ուրիշ գործերով: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք:

Այսօր Երեւանի քաղաքապետ կա, որ կարող է այդ բյուջեն էֆեկտիվ օգտագործել եւ այդ բոլոր հարցերը պետք է հերթով քննարկվեն: Այնպես չի, որ մենք մեկ գործողությամբ ամեն ինչ պետք է փոխենք: Մենք ինչ ասել ենք, դրա վերաբերյալ քննադատություններն էլ ենք լսում, հակափաստարկներն էլ ենք լսում: Այն դեպքերում, երբ մենք ինչ-որ գործողություն հետեւողական անում ենք, ասում են՝ դուք քննադատություն չեք լսում, երկրորդ կարծիք չեք լսում: Էն դեպքում, երբ փորձում ենք փաստարկները լսել, ավելի խորանալ խնդիրների մեջ, ասում են՝ դուք ձեր ասածից հետ եք կանգնում: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում: Դուք սուպերվարչապետական համակա՞րգ եք ուզում:

Հետո ասում են՝ սուպերվարչապետական համակարգին դեմ ենք: Հիմա եթե վերցնենք, թե 1991 թվականից ինչ հոդվածներ եմ գրել, կապ չունի, բոլոր գրած հոդվածներիս օրենքի ուժ տա՞նք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ