News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսին ՌԴ-ում, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Պուտինի եւ Ալիեւի հանդիպումն ընթանում է Պեկինում, որտեղ նախագահները եկել են մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին:

«Պայմանավորվել ենք, որ հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը կանցկացնենք օգոստոսին Ռուսաստանում»,- ասել է Պուտինը:

Նշենք նաեւ, որ Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփվել էր ապրիլի սկզբին՝ պետությունների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել: Խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ