News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանն ամերիկյան կողմից զենք գնելու առաջարկ չի ստացել: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ այցելության ժամանակ ակնարկել էր, որ ԱՄՆ-ը կարող է Հայաստանին զենք վաճառել:

«Ես դեռեւս որեւէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ որեւէ առաջարկ չկա: Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչո՞ւ ոչ եւ, եթե դա թույլատրելի լինի Միացյալ Նահանգների համար», - ընդգծեց Տոնոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018-ի աշնանը Երեւանում Ջոն Բոլթոնը կոչ էր արել Հայաստանին հրաժարվել «պատմական կաղապարներից», նաեւ ընդգծել, որ ԱԺ ընտրություններից հետո ՀՀ վարչապետը ԼՂ հարցում կարող է առաջնորդություն ստանձնել: նա ակնարկել էր, որ Հայաստանը կարող է զենք գնել նաեւ ԱՄՆ-ից:

Անդրադառնալով Իրանի թեմային, Բոլթոնն ասել էր. «Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը եւ Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ զրույցը շատ կարեւոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ