News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։ Տեղեկությունը NEWS.am –ի հետ զրույցում հաստատեցին  ՊՎԾ –ից։ Հիշեցնենք, որ Քյարամյանը երեկ լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հենց ինքը կլինի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանինի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։  ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ  2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի հաշվապահ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանին նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նույն գործի շրջանակներում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ