News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-28-ը Երեւանում  տեղի կունենա IN TOUR EXPO-2019 միջազգային ցուցահանդեսը, որը կբացի Հայաստանում ամառային տուրիստական սեզոնը: Յունիբանկը ցուցահանդեսում կներկայացնի վարկատեսակներ, որոնք մշակվել են հատուկ հյուրանոցային եւ ռեստորանային, ինչպես նաեւ` զբոսաշրջության ոլորտի այլ  ձեռնարկությունների համար:

«Մենք ակտիվ աշխատում ենք ՓՄՁ-ների հետ եւ ձգտում ենք ապահովել ֆինանսական միջոցների առավելագույն հասանելիությունը մեր հաճախորդների համար: Վարկատեսակներ մշակելիս, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններին ու սեզոնային բնույթին: Մեր մասնագետները միշտ պատրաստ են խորհրդատվություն մատուցել եւ առաջարկել  ամենահարմար վարկային պայմանները, որպեսզի ձեռնարկությունները արդյունավետ կերպով օգտագործեն բիզնեսի զարգացման համար տրամադրված ֆինանսավորումը», - նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկը, համագործակցելով  Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ, զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին ՀՀ դրամով վարկեր է տրամադրում մինչեւ 90 ամիս ժամկետով եւ մինչեւ 9.5% տարեկան տոկոսադրույքով:

Յունիբանկը ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում նաեւ պարզեցված ընթացակարգով օգտվել մինչեւ 5 մլն ՀՀ դրամ գումարով անգրավ վարկի հնարավորությունից: Այդ դեպքում նոտարական եւ կադաստրային, ինչպես նաեւ գրավի ապահովագրման հետ կապված լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում: Անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը պարզեցնելու եւ արագացնելու նպատակով, բանկն օգտագործում է Պրոտոբեյզ Լաբորատորիզի CRM համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ