News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռուսաստանից այն մատակարարումները, որ պետք է իրականացվեն մինչեւ տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում, բոլորի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերված: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ մանրամասնությունները չի կարող բարձրաձայնել:

«Երբ կմատակարարվեն, այդ ժամանակ կխոսենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանում ռուսական ռազմակայանում եւս «ՍՈՒ-30» օդանավեր են տեղաբաշխվելու, նախարարն արձագանքեց. «Ռուսական բազան ժամանակի ընթացքում մոդեռնիզացվելու է եւ համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի եւ քանակի վերաբերյալ»:

Դիտարկմանը, որ ԱՄՆ-ում իր արած հայտարարությունը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը վերաձեւակերպում է «նոր պատերազմ նոր տարածքներ»-ով, Ադրբեջանը որպես սպառնալիք է որակել, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ինչ որ ուզում էի, ինչ ասել, ասել եմ: Եկեք չշարունակենք, արդեն ամեն ինչ ասվել է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ առաջին ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին. «Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020թ.-ի սկզբին: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ