News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շատ ուրախ կլինեմ, որ այդպես լինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախկին կոռուպցիոներների փողերը պետք է ուղղել բանակին:

Տոնոյանը չնշեց, թե այս պահի դրությամբ որքան գումար է ուղղվել բանակին:

Հարցին, թե ինչ տեսակետ ունի ԶՈՒ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որ արցախյան բանակցությունները սկսում է նոր կետից, ինչը նշանակում է՝ մի կողմ է թողնվում նախորդների վարած բանակցությունները, պաշտպանության նախարարն ասաց. «Ուզում եք, որ թարս կամ սխալ բան ասե՞մ: ՀՀ վարչապետը որոշումներ է կայացնում արտաքին քաղաքականության հարցերով, բանակցությունների համար պատասխանատու է, բանակցություններ է վարում, ուզում եք պաշտպանության նախարարը մեկնաբանություննե՞ր անի: Նոր պաշտոն է ստանձնել, ի պաշտոնե սկսում է բանակցային գործընթացը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ