News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես անձամբ նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է մարդը լինել երկքաղաքացի: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը նախարար եղած ժամանակ եղել է նաեւ ՌԴ քաղաքացի:

«Իսկ երկրորդ քաղաքացիություն ունենալը սահմանափակվա՞ծ է օրենսդրությամբ»,-ասաց նա:

Լրագրողների հիշեցմանը, որ Միքայել Հարությունյանը Պնախարար է եղել, այդ դեպքում նորմա՞լ է, որ նա լինի նաեւ այլ երկրի քաղաքացի, Տոնոյանն արձագանքեց. «Դուք ինձ տանում եք բարոյական դաշտ: Ես ունեմ իմ վարքի կանոնները, որը ես չէի ուզենա մեկնաբանել: Ես անձամբ նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ