News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե ԵՏՄ տարածքում ընդհանուր էներգետիկ շուկան լիարժեք գործի, կարող է հնարավորություններ ստեղծել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների մեծացման համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Ինչպես նաև որոշ առումով սեզոնային ավելի էժան էլէներգիայի ներկրման հնարավորություն կստեղծի։ Ընդհանրապես, շուկաների միավորումը բերում է նրան, որ ընդհանուր շուկայի շրջանակներում ավելի շատ սպառողներ են լինում, այսինքն՝ պահանջարկը մեծանում է, արտադրության ծավալները մեծանում են, ընդհանուր շուկայի շրջանակում ավելի շատ սպառողներ են լինում։ Այսինքն՝ պահանջարկը մեծանում է, արտադրության ծավալները մեծանում են, հետևաբար, կարող է լինել էժան էլէներգիայի հոսք»,-ասաց Բաղրամյանը:

Նա օրինակ բերեց՝ նշելով, որ եթե, օրինակ, Ղազախստանում ինչ-որ սեզոնային էլեկտրական էներգիա կա, այն էժան կարող է վաճառվել Հայաստանում՝ դուրս մղելով մեզ մոտ ստիպված աշխատող ջերմակայանին:

«Կարող է լինել նաև հակառակը՝ Հայաստանը էժան վաճառի ԵՏՄ անդամ երկրներին»,- ասաց նա՝ հավելելով, որ ծավալների, փոխհոսքերի մեծության աճը եւ էժան էլեկտրաէներգիայի մուտքը կբերի իր դրական ազդեցությունը սպառողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ