News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես չեմ հիշում, որ «Գազպրոմում» չարաշահումներ հայտնաբերված լինեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չարաշահումներ չկան գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտներում, որոնց մասին ժամանակին նշում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չարաշահումներ հայտնաբերվել էին, օրինակ, էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններում, որոնք ներդրումներում գնման ընթացակարգերում խախտումներ եւ չարաշահումներ են եղել: Այդ երեւույթները պարբերաբար համապատասխան մարմինների հսկողության ներքո են, եւ եթե վերահսկողության ծառայությունը կամ վերահսկիչ պալատը իրականացնում են համապատասխան ստուգումներ, բոլոր հայտնաբերված չարաշահումները ներկայացվում են դատախազություն: Երեւի լսել եք, «Բարձրավոլտ էլեկտրացանցերում» են խնդիրներ առաջացել»,-ասաց Բաղրամյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է լինեն ուռճացված ծախսեր «Գազպրոմ Արմենիա»-ում եւ դրա հաշվին հնարավոր լինի փոխհատուցել սահմանին գազի 15 դոլարով  թանկացումը, ՀԾՀԿ նախագահը պատասխանեց. «Գազպրոմի» մասով մի քիչ խնդիրն այլ է, քանի որ կան միջպետական համաձայնագրեր, որոնք Ազգային Ժողովում վավերացվել են եւ օրենքի ուժ են ստացել: Իրենք ուղղակի պարտադրել են որոշ գների ձեւավորում եւ որոշ գործողություններ:

Մասնավորապես, 2017  թվականին կա միջպետական համաձայնագիր, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե նույնիսկ որոշակի խնդիրներ լինեն ծախսերի առումով, չի կարող միջամտել եւ փոփոխության ենթարկել, որովհետեւ կոնկրետ պահանջ կա, որ 2018 թվականին վերջնական սպառողների համար գները պետք է չփոխվեն:

Նման միջպետական համաձայնագիր հրապարակված է եւ ունի օրենքի ուժ: Այսինքն՝ կոնկրետ այդ գործողությամբ սահմանափակվել է ՀԾԿՀ գործառույթը: Նմանատիպ որոշում կա նաեւ 2016 թվականին»:

Բաղրամյանը նկատեց, որ 2013 թվականից հետո որեւէ ծախսի վերանայում տեղի չի ունեցել. «Հիմա քննարկումների փուլում մենք նայում ենք նաեւ այդ բոլոր ծախսերը: Օրինակ, կա «Գազպրոմ Արմենիա»-ում աշխատակիցների օպտիմալացման խնդիր, կա որոշակի նյութածախսային խնդիր: Օրինակ, ավտոմեքենաների կրճատման խնդիր ենք դրել: Աշխատավարձերի մասով դա ծախսերի մոտ 70 տոկոսն է: Սակագնում ներառված է ֆիքսված միջին աշխատավարձ կոնկրետ թվաքանակի աշխատողների համար: Խոսվում է շուրջ 500-1000 աշխատակիցների կրճատման մասին՝ 4-5 տարվա ընթացքում»:

Հարցին, թե ծախսերի կրճատումը թույլ կտա որ գազը չթանկանա՞, թե՞ հնարավոր կլինի նաեւ նվազեցնել, Բաղրամյանը նշեց. «Դա կլինի վերջնական մեր վերլուծությունների արդյունքում»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ