News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես կարծում եմ, որ եկել է նաեւ այլ հարցեր բարձրացնելու ժամանակը։ Այս մասին ապրիլի 26-ին մամուլի ասուլիսում ասել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը։ Նրա խոսքով՝ նա ինքը երբեք կողմնակի դիտող չի եղել այս հարցում, ավելին՝ Ֆրանսիայում երթերի կազմակերպիչն է եղել։ «Ես ինքս 1974 թվականին Լիոնում կազմակերպել եմ երթեր՝ պահանջների ներկայացման նպատակով։

Բայց հարկավոր է առաջ նայել»,- նշել է նա։ Ժորժ Քեփենեկյանն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահն արդեն ցույց է տվել, որ բավական զգայուն է ապրիլի 24-ի հանդեպ։ «Եթե անգամ նա վիրավորական հայտարարություններ է անում, միեւնույն է՝ Էրդողանը զգայուն է այս ամսաթվի հանդեպ։ Նա լավ է հասկանում, որ 1915 թվականին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ»,- պարզաբանել է փոխքաղաքապետը։ Նա հավելել է, որ իրադարձությունների նման զարգացումը համաշխարհային հանրությանը առիթ է տալիս հասկանալու, որ եթե առաջ հույսեր կային, որ կարելի է վերսկսել բանակցությունները, ապա հիմա այդ հարցը կձգձգվի։

«Երկխոսության համար երկու սուբյեկտ է հարկավոր։ Բայց մենք տեսնում ենք, որ մի կողմը ցանկություն չունի սկսել կառուցողական շփում»,- նշել է Ժորժ Քեփենեկյանը։ Անդրադառնալով Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Ժորժ Քեփենեկյանը նշել է, որ Փարիզը միշտ զգայուն է եղել Հայաստանի պատմության հանդեպ։ «2001 թվականի օրենքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լրացվել է ապրիլի 10-ին հրամանագրի ստորագրմամբ՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին։

Այս ամենը հիմք է տալիս ասելու, որ Ֆրանսիայի համար այս հարցն ունի շատ կարեւոր նշանակություն։ Նման դիրքորոշում ունի նաեւ Հայաստանը, ինչում համոզվեցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ