News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինչեւ փետրվարի 1-ը հոսանքի գնի փոփոխություն չի լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Քանի որ դրանք տարեկան հաշվարկված են եւ տարեկան ամբողջ էլեկտրաէներգետիկական հաշվեկշիռն իր եւ ծախսային, եւ արտադրության, արդեն հաշվարկված եւ սահմանված է»,– ասաց Բաղրամյանը։

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայում» ծախսերի կրճատմանը, բաղրամյան ասաց. «Օպտիմալացման ամբողջ տրամաբանությունն էլ այն է, որ կրճատում եք այն աշխատողներին, որոնք այսօր խոշոր հաշվով ամբողջությամբ ծանրաբեռնված չեն եւ արդյունք չեն ստեղծում»:

Նրա խոսքով 2013թ.–ից սկսված միջպետական համաձայնագրերով ՀԾԿՀ գործառույթները սահմանափակվել են. «2013թ.–ից սկսված, եթե դուք նույնիսկ տեսնեիք, որ օրինակ այնտեղ 10 հոգի ավելի աշխատող է, չէիք կարող փոխել, որովհետեւ պարբերաբար օրենսդրությամբ սահմանափակվել է հանձնաժողովի գործառույթը, օրենքը դա թույլ չի տալիս։ Այդ դրույթները մինչեւ 2019–ի հունվարն են ուժի մեջ եղել»,– ասաց Բաղրամյանը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք փոփոխություններ լինելո՞ւ են «Գազպրոմի» ղեկավար կազմի աշխատավարձերում, Բաղրամյանը պատասխանեց, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում. «Դա իրենց մենեջմենթի գործն է, մենք ասում ենք, որ միջին աշխատավարձի ֆոնդ ենք ձեւավորում եւ  բոլոր ընկերություններում է այդպես։ Իրենք են որոշում, թե ով ինչքան աշխատավարձ պետք է ստանա»:

Հարցին, արդյոք հնարավո՞ր է 2019-ի համար «Գազպրոմ Արմենիան» դիմի ՀԾԿՀ եւ սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնի, Բաղրամյանը չբացառեց, ասելով, որ օրենքով ամեն վեց ամիսը մեկ հնարավոր է դիմել եւ հայտ ներկայացնել. «Օրենքով ինքը նման իրավասություն ունի, բայց դա կլինի մեր բանակցային նախնական պայմանավորվածությունների խախտում։ Ես չեմ կարող դա չբացառել, որովհետեւ օրենքը թույլ է տալիս ամեն վեց ամիս դիմել սակագնի վերանայման հարցով»:

Դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները հայտարարում են, որ տարեկան 13.4 միլիարդ դրամի վնաս են կրում, այդ դեպքում ինչպես է հնարավոր լինելու խուսափել սակագնի բարձրացումից, ՀԾԿՀ ղեկավարն ասաց. «13.4 մլրդ դրամ նկատի ունեք, որ ռուսական «Գազպրոմը» որոշակի զեղչային քաղաքականություն է իրականացրել: Այդ հարցը եւս տեղավորվելու է այն բանակցությունների շրջանակում, որը հիմա ընթանում է: Բոլոր ծախսերից մանրամասն խոսել ենք: Մինչեւ 30 տարվա ներդրումային ծրագիր է քննարկվել, թե ուր պետք է հասնի մեր գազամատակարարման ամբողջ համակարգը»:

Բաղրամյանը խոստովանեց, որ ռուսական «Գազպրոմը» այդ 134 մլրդ դրամի զեղչն այլեւս չի տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ