News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

IDBank-ը` ՀՀ բանկային համակարգում առաջինը պաշտոնապես անդամակցեց Առեւտրի միջազգային պալատին (ԱՄՊ) / International Chamber of Commerce (ICC)՝ դառնալով ICCՀայաստանի ազգային կոմիտեի (ICC National Committee Armenia – ICC NCA) անդամ։

Առեւտրի միջազգային պալատին անդամակցությունը հնարավորություն է տալիսIDBank-ի փորձագետներին ներգրավվել ICC Բանկային հանձնաժողովի (ICC Banking Commission) կազմում, մասնակցել ICC միջազգային աշխատանքային խմբերի գործունեությանը, որոնք ձեւավորում են բանկային նորարարական լավագույն գործիքների եւ լուծումների վերաբերյալ առաջարկներ եւ խորհրդատվություն։

Այս տարի Հայաստանն առաջին անգամ ներկայացված էր ICC Բանկային հանձնաժողովի հոբելյանական՝ ICC 100-ամյակին նվիրված տարեկան Համաժողովին՝ ի դեմս ICC Բանկային հանձնաժողովի անդամ, IDBank-ի Առեւտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Իննեսա Ամիրբեկյանի, ով հանդես եկավ որպես ICC բանկային երաշխիքների, առեւտրի ֆինանսավորման թվայնացման եւ այլ աշխատանքային խմբերի դիտորդ անդամ։ Պեկինում կայացած համաժողովին ներկա էր 59 երկրի ավելի քան 700 պատվիրակ։

«ICC անդամակցության շրջանակում առաջատար միջազգային փորձագետների հետ համագործակցությունը թույլ կտա մեզ մշակել նոր մրցակցային բանկային պրոդուկտներ եւ ապահովել միջազգային առեւտրային գործունեություն իրականացնող հաճախորդներին տրամադրվող ծառայությունների առավել բարձր մակարդակ», - ասել է IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:

«Մենքողջունում ենք IDBank-ին՝ որպես ICC Հայաստանի ազգային կոմիտեի անդամ։ Համոզված ենք, որ IDBank-ի հետ համագործակցությունը կնպաստի միջազգային առեւտրի բնագավառում ներգրավված փորձագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ու լավագույն փորձիարդյունավետ օգտագործմանը։ Դա իր հերթին դրական ազդեցություն կունենա այդ ոլորտում բանկերի եւ հաճախորդների համագործակցության վրա», - ասել է ICC Հայաստանի ազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Ռաֆֆի Սեմերջյանը:

Նշենք, որ Առեւտրի միջազգային պալատը աշխարհի խոշորագույն կազմակերպություն է, որը նպաստում է միջազգային առեւտրի զարգացմանը, բիզնեսի պատշաճ ղեկավարմանը, միջազգային գործարար միջավայրի եւ հաղորդակցման ուղիների ստեղծմանը` մեծացնելու կայուն աճը ի շահ բոլորին։

ԱՄՊ–ն ունի հարյուր հազարավոր անդամներ ավելի քան 130 երկրներում եւ սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՀԿ, Համաշխարհային բանկը, ՎԶԵԲ-ը, հանդես գալով բիզնեսի շահերն արտահայտող խորհրդատվական մարմին։ ԱՄՊ Հայաստանի Ազգային կոմիտեն պաշտոնապես գրանցվել  է 2018 թ.–ի մայիսին եւ ակտիվորեն մասնակցում է Առեւտրի միջազգային պալատի բոլոր նախաձեռնություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ