News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների թվում հայ կա: Ապրիլի 26-ին մամուլի ասուսլիսին այս մասին  հայտնեց Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը: Նա հավելեց, որ իր անունը Հայկ Շահինյան է եւ նա ծնունդով Երեւանից է:

«Ինձ հաջողվել է հանդիպել նրա հետ, սակայն չգիտեմ՝ շարունակում է նա մասնակցել ակցիաներին, թե ոչ», - նշեց նա:

Փոխքաղաքապետի խոսքով՝ «դեղին բաճկոններ» բողոքի ակցիաները կարող են շարունակվել եւ դա խոսում է այն մասին, որ Ֆրանսիայում կան որաշակի խնդիրներ, այդ թվում սոցիալական բնույթի, որոնք հարկավոր է լուծել:

«Սա դժգոհության արտահայտության նոր ձեւ է, որը ծնվել է Ֆրանսիայում:

Ամբողջ աշխարհում բռնության աճը չի խոսում այն մասին, որ հարկավոր է հաշտվել դրա հետ կամ թուլացնել այդ խնդրի նկատմամբ ուշադրությունը», -ասաց Կեպենկյանը:

Նշենք, որ  «դեղին բաճկոնները» Ֆրանսիայում բողոքի շարժում է, որը սկիզբ էր առել 2018 թվականի վերջին:

Շարժումն այդպես է կոչվել լույսն արտացոլող դեղին բաճկոնների պատճառով, որոնք ցույցի մասնակիցների կողմից օգտագործվում են այդ շարժմանը պատկանողներին նույնականացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ